Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան

ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան

2019 թ. հուլիսին կայացած Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակում «Ալեքսանդր» հյուրանոցի Կարաս սրահում Առողջապահության ազգային ինսիտուտը կազմակերպել էր «ՇՄԶ ազգային մոդելը․ ներկան և ապագան» թեմայով մասնագիտական սատելիտային գիտաժողով, որի համանախագահներն էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լ․ Մանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ա․ Բազարչյանը, համագումարի համանախագահ Գ․ Յաղջյանը։


Հրավիրված հյուրերի շարքում էին ԱՆ խորհրդատուներ, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական ուսումնական հաստատությունների, դեղագործական կազմակերպությունների ղեկավարներ։ Բանախոսներ էին՝ ԱԱԻ-ի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը՝  «Բարեփոխումներ ՇՄԶ ազգային մոդելում․ Մարտահրավերները և զարգացման ուղիները» զեկուցումով, Մարտին Ալեքսանյանը, ով ներկայացրեց ու մանրամասնեց բջջային հավելվածն ու հիմնական նպատակները։


Այնուհետև, ելույթ ունեցան Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի զարգացման գծով փոխտնօրեն  Համբարձում Սիմոնյանը՝ «Շարունակական մասնագիտական զարգացման կայուն մոդելի ձևավորումը Հայաստանի և Արցախի առողջապահության մասնագետների համար» զեկուցումով, Օստեպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբայանը՝ «Շարունակական կրթության հավատագրման դերը ասոցիացիաների գործունեության մեջ՝ Օստեպորոզի հայկական ասոցիացիայի օրինակով», Ջերրի Մանուկյանը (Կալիֆոռնիա)՝ «ՇՄԶ հիմնադրույթները․ Նպատակների սահմանում», Ջալիմ Բալկիզովը (Ռուսաստան)՝ «Շարունակական կրթությունը Ռուսաստանում», Բեռնարդ Մալեթը (CPME էլեկտրոնային առողջապահության աշխատանքային  խմբի նախագահի տեղակալը)՝ «ՇՄԶ/ՇԲԿ զարգացման հեռանկարները Եվրոպայում (EACCME 2.0)»:


Նրանք խոսեցին իրենց երկրում ներդրված փորձի մասին, ներկայացրին մանրամասներ։ Իսկ համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանը խոսեց շարունակական բժշկական կրթության զարգացման հայեցակարգի մասին։


2019թ. հոկտեմբերին կայացած Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովի շրջանակում Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի զեկույցը նվիրված էր մասնագիտական գործունեության հավաստագրման կենտրոնի գործառույթներին, կրեդիտավորվող միջոցառումներին ներկայացվող պահանջ-պայմաններին
Ս․ Սարգսյանը նշել է, որ 2015-ից Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, որով երկրում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման  (ՇՄԶ) միջազգային պահանջներին համապատասխանող համակարգ, որի համաձայն, բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց։


Աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենալու նպատակով բուժաշխատողները պետք 5 տարվա ընթացքում որոշակի քանակությամբ կրեդիտային միավորներ հավաքեն:


Մասնագետի փոխանցմամբ՝ գործում է հետևյալ կարգը. «Ավագ բուժաշխատողները պետք է 220 կրեդիտային միավոր ձեռք բերեն, դեղագետները` 160 միավոր, միջին բուժանձնակազմը` 140 միավոր, դեղագործները` 100 միավոր»:


Ս. Սարգսյանն ընդգծեց, որ  տարբերում են կրեդիտների 3 տեսակ:


«Առաջինը՝ տեսական կրեդիտներ։ Տրվում են տեսական գիտելիքների ձեռքբերման համար (մասնակցություն մասնագիտական սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին և այլն)։

Երկրորդը՝ գործնական կրեդիտներ։ Տրվում են գործնական հմտությունների զարգացման համար (մասնակցություն վարպետաց դասերին եւ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման դասընթացներին):
Երրորդը՝ ինքնակրթության- ինքնազարգացման կրեդիտներ։ Տրվում են ինքնակրթության համար (մասնակցություն առցանց և հեռավար դասընթացներին, գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում եւ այլն)»։


Իր խոսքում Ս. Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում կրեդիտները տրվում են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, ուստի ՇՄԶ միջոցառման կազմակերպիչները պետք  է դիմեն նախարարությանը:


«Հավաստագրման Ազգային կենտրոնի միջոցառման ծրագրի գնահատման եւ սահմանված չափորոշիչների համապատասխանության դեպքում միջոցառումը կճանաչվի կրեդիտավորված և մասնակիցներին կշնորհվեն կրեդիտային միավորներ:
Խիստ կարևորում ենք լուրջ ապացուցողական հենքով ռուսերեն և անգլերեն տեղեկատվական բազաների հասանելիության ապահովումը մեր բուժաշխատողների համար»։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ